Նարեկը 5 օրականից տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ։ Կենտրոնից նշում են՝ կենտրոնի հետ կապված ամենաառանձնահատուկ փոքրիկներից մեկն է` Նարեկը Գորիսից: Նրա լյարդի փոխպատվաստման համար շատերը նվիրատվություն են արել` միանալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին և լրացնելով պետության հատկացրած գումարը:
«6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով` լինելով մեր թիմի և Մինսկի մեր գործընկերների ուշադրության ու հոգածության մշտական կենտրոնում:
Այսօր Նարեկը դարձավ 1 տարեկան և ահա այսպիսի ուրախ ողջույն է ուղարկում բոլորիդ: Շնորհավոր, սիրելի Նարեկ և ծնողներ: Շնորհակալություն, սիրելի բժիշկներ, թիմ, մարդիկ, որ սատարել եք Նարեկին եւ ընտանիքին: Բոլորի միասնական ջանքերն են տալիս ամենացանկալի պտուղները»,-նշում են ԲԿ-ից։
