Սիրելի ընկերներ,
2024 թ. հոկտեմբերին Գայանեի մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ՝ Սուր Միելոբլաստային Լեյկոզ:
Ախտորոշման պահից սկսած՝ Գայանեի բուժման ողջ ծախսն ամբողջությամբ իր վրա վերցրեց Սիթի օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամը, որը մինչ օրս մեր կողքին է:
Սիթի օֆ Սմայլի ֆինանսավորմամբ Գայանեն ստացել է անհրաժեշտ լավագույն բուժումը Հայաստանում, այդ թվում` ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:
Այս պահին, որպես բուժման հնարավոր տարբերակ, բժիշկների կողմից առաջարկվում է թիրախային բուժում՝ Gemtuzumab Ozogamicin դեղամիջոցի կիրառմամբ, ինչպես նաև երկրորդ ոսկրածուծի փոխպատվաստում:
Սակայն բուժման ընթացքը կապված է լուրջ ռիսկեր ու բարդություններ առաջացնելու հնարավորության հետ։ Դրանցից ամենավտանգավորներից մեկի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է Defibrotide դեղամիջոցը, որի արժեքը կազմում է մոտ 85,000 ԱՄՆ դոլար, որը այս պահին հասանելի չէ ընտանիքի և հիմնադրամի համար։
Խնդրում ենք միանալ այս կարևոր նախաձեռնությանը և աջակցել՝ օգնելով ձեռք բերել այս կենսական անհրաժեշտ դեղամիջոցները։
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՕԳՆԵԼ Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը կարողանա շարունակել աջակցել Գայանեի և հարյուրավոր այլ երեխաների բուժմանը:
Խնդրում ենք նվիրատվություն կատարել Հիմնադրամին` նշելով Գայանեի անունը http://donate.cityofsmile.org/hy
Կամ ուղարկել իմ հաշվեհամարին`
✅ԱրարատԲանկ 1510056917050100
ստացող (մայր՝ Նաիրա Կուրեխյան)
