ԶՈւ-ում փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները․ Աբրահամյան

Տեխնոլոգիական հեղափոխություններն ու դրանց կայծակնային զարգացումը հսկայական ազդեցություն են ունենում ժամանակակից պատերազմական գործողությունների վրա և շատ արագ դասական համարվող մոտեցումներն ու տակտիկական, ինժեներական լուծումները դառնում են ոչ արդյունավետ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի քանի օր առաջ իր հրապարակային ելույթում Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ ապրիլյան պատերազմից հետո վերլուծվել է պատերազմի վարման, սպառազինության և նոր իրավիճակի բերած իրողությունները, կազմվել զինված ուժերի զարգացման և արդիականացման 7-ամյա պլան, որի առանցքում մի քանի հազար ԱԹՍ-ների գնումն է եղել:

Խոսքը վերաբերում է 2017 թվականին ընդունված փաստաթղթին, որի առանցքում բանակի տեխնոլոգիական վերափոխումներն էին:

Ավելի ուշ, ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, նոր իշխանությունը փոխեց այդ ծրագիրը` շեշտը դնելով այնպիսի փոփոխությունների վրա, որոնք արագ փիառ խնդիրներ էին լուծում` ՍՈւ-30` հայտնի սելֆիներով, «ելակային հեղափոխություն», և այլն:

Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին:

Այսօր էլ ԶՈւ-ում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները` անընդհատ խորացնելով առկա խնդիրները», – գրել է պատգամավորը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: