Պայծառատեսությունը անցյալի, ներկայի և ապագայի իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու մոգական կարողությունն է, որը հնարավոր չէ ստանալ սովորական, ռացիոնալ եղանակով: Ի տարբերություն գուշակության, ոգեկոչության և այլնի, պայծառատեսությունը ենթադրում է կապվածություն պայծառատեսի անձին, այլ ոչ թե նրա կիրառած մեթոդներին։ Իրական աշխարհում հավատը պայծառատեսների գոյությանը շատ տարածված է:
Պայծառատեսությունը ապագան կանխատեսելու մտքի ուժն է։
Պայծառատեսության մասին մինչ օրս մեր հասարակությունը չունի բավարար գիտելիքներ, այդ իսկ պատճառով դա շատ հաճախ շփոթում են գուշակության կամ այլ մոգական երևույթների հետ: Աշխարհում շատ են պայծառատեսները, ովքեր գնահատված են այն հասարակության կողմից որոնք գիտակցում են, թե ում պետք է հավատալ ու հետևել: Յուրաքանչյուր պայծառատեսի մոտ շնորհի բացահայտումը տարբեր կերպ է լինում, օրինակ Վոլֆ Մեսսինգը դեռ փոքր տարիքում փախչելով տնից՝ իր շնորհն առաջին անգամ գիտակցել է գնացքում, երբ առանց տոմսի երթևեկելիս վագոնավարը հանգիստ դակել է իրեն պարզած հասարակ թերթի կտորը:
Տարիներ անց, նա կալանավորվել է Հիտլերի մահը գուշակելու համար և փախել է բանտից՝ մտովի հրամայելով բոլոր բանտապաններին հավաքվել իր խցում:
Պայծառատեսների ունակություններն ի վերուստ են տրված, նրանք ունեն շնորհ, որը պետք է հասարակության կողմից «ապրեցնել»:
Բազմաթիվ են պատմությունները նրանց կյանքի մասին: Բազմաթիվ են տեղեկություններն ու հաղորդումները, որոնց եթե հետևի հասարակությունը ու հավատա նրանց շնորհի ուժգնությանը, կշահի հենց այդ նույն հասարակությունը:
Մեր օրերում էլ կան շատ պայծառատեսներ, որոնցից ոմանք սև բիծ են թողնում Աստծո կողմից տրված իրական շնորհ ունեցողների վրա:
Հայաստանի Հանրապետությունում պայծառատեսության վառ ներկայացուցիչը` Անի Գրիգորյանն է, ով
2 տարի անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն պայծառատես: Անիի շնորհը բառերով ներկայացնելն անհնար է: Դրա մասին վկայում են բազմաթիվ մարդիկ, ովքեր կիսվում են իրենց փորձով: Անին, իսկական շնորհալի կնոջ հավաքական կերպար է, ով չնայած իր մեծ գիտելիքներին ու ունակություններին, համեստորեն է առաջ գնում` առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու: Անին` լինելով Հայաստանում լավագույնը, երբեք չի խոսում այդ մասին` ընտրությունը թողնելով մարդկանց:
Հետևելով վերջինիս կատարած աշխատանքների մասին պատմող պատմություններին պետք է պարզապես մեծարել, գնահատել, գովաբանել ու հպարտանալ նրանով, քանի որ մեր մեջ ապրում է մի մարդ, ով մեզանից մեկն է, սակայն կարող է օգնել ու փրկել յուրաքանչյուրիս, իր ունեցած շնորհի միջոցով, որը ստացել է Աստծու կողմից:
Խելացիները օգտվում են, օգտվում ու հասնում են այն դռներին, որոնք իրենց առջև ի վերուստ է բացվում, բայց ճանապարհը այդ դռներին հասնելու ցույց է տալիս պայծառատես Անի Գրիգորյանը:
Հուսահատության ու անօգնականության մեջ գտնվող մարդիկ գտնում են Անի Գրիգորյանի մոտ իրենց հարցերի պատասխանները: Նա օգնում է մարդկանց ոտքի կանգնել խեղճացած ու ընկճված իրավիճակից: Նա ունի ուժ, որը համեմատել անհնար է: Նա բացառիկ կին է ` օժտված բացառիկ հատկություններով:
Մենք շարունակելու ենք ներկայացնել Անի Գրիգորյանի մասին պատմություններ, քանի որ մեծանուն մարդկանց մասին պետք է միշտ խոսել, հնչեցնել նրանց անունն ու բարձր պահել այն:
