Իր ոտքով գնաց վիրահատարան, 2 ժամ անց ասացին էլ չկա.16–ամյա աղջկա հարազատները բժիշկներին են մեղադրում

«Մուրացան» մանկական հիվանդանոցում 16-ամյա աղջկա՝ Միլենա Խ.–ի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am-ի զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին։ Երեխայի հարազատները տեղի ունեցածի մեջ հիվանդանոցի բժիշկներին են մեղադրում։

«Երեխայի մոտ սկսեց ականջի ցավ, հետո ասաց՝ գեղձս է ցավում։ Սկզբում դիմեցինք պոլիկլինիկա, հետո մեզ ուղղորդեցին հիվանդանոց։ Բերանը դժվար էր բացում, տրիզմ էր մոտը։ Բժշկուհին ասաց՝ նախ հակաբիոտիկներով բուժում կսկսենք, մի 4 օր թող ընդունի, եթե վիճակի բարելավում չեղավ, նոր կվիրահատենք։ Մինչ այդ ինքը 37.2 աստիճան ջերմություն էր ունեցել 2 օր։ Մի օր հակաբիոտիկներ ընդունեց, ջերմությունն իջել էր։ Ճակատագրական էր էրեխու մի խոսքը, ասաց՝ ոնց որ լեզվիս տակն էլ է ուռած, մի քիչ էլ շունչս է կտրվում, բայց էնպես չի եղել, որ երեխան շատ վատ է, շնչահեղձ է եղել։ Բժշկուհին որոշում է, որ շատ բարդ վիճակ է, պետք է վիրահատել»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց մորաքույրը՝ Սոֆյա Եսայանը։

Նրա խոսքով՝ վիրահատության ժամանակ ընդհանուր անզգայացում են արել ու դա է պատճառը եղել, որ երեխան խեղդվել է։

«Անեսթեզիոլոգը մտել է ներս, երեխուն պալատում հարց է տվել, ընդամենը երկու հարց, ի՞նչ հիվանդություն ունես, ալերգիա ունես, թե ոչ, լավ եղավ, ու փորձել է դուրս գալ, երեխեն ասել է՝ բայց ես շաքար էլ ունեմ։ Ո՞նց դու շաքար էլ ունես։ Այսինքն նա իստորիան չէրկարդացել։ Էրեխեն իր ոտքով գնաց վիրահատարան։ Ոչ մի նորմալ հետազոտություն չարեցին վիրահատելուց առաջ, հենց իր հագի շորերով կանչեցին, դեռ մի հատ էլ հետ ուղարկեցին վիրահատարանից, ասել էին՝ գնա շաքարի ապարատդ բեր, մենք այստեղ չունենք։ Երեխան եկավ, դա էլ վերցրեց ու նորից վիրահատարան մտավ»,– նշեց Սոֆյա Եսայանը։

Վիրահատարան մտնելուց շուրջ 2 ժամ անց 16–ամյա աղջկա հորը հայտնել են, որ երեխան մահացել է։ Հարազատները սպասում են դիահերձման արդյունքներին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: