«Բարձր արժանիքներով մարդն ուտում է առանց փորը լցնելու». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում չինական հին փիլիսոփայությունից հատվածներ է մեջբերել:

«Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը, որին պակասում է ձգողականությունը, չի կարող լինել հեղինակություն, և նրա կրթությունն էլ միշտ կմնա մակերեսային: Բարձր արժանիքներով մարդու համար առաջնայինը հավատարմությունն ու վստահելիությունն են: Նա չի ընկերանում իրենից ցածր բարոյականություն ունեցողների հետ: Իսկ երբ սխալվում է, չի վախենում ուղղել իր սխալը» (մ. թ. ա. 551-479 թ.թ)։

The Text of The Analects, Chapter 1, 1.8.

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդն ուտում է առանց փորը լցնելու, կեցարան ընտրում է առանց հարմարավետություն պահանջելու, աշխատավայրում ջանասեր է, խոսքի մեջ՝ խոհեմ:

Նա ձգտում է շրջապատված լինել առաքինի մարդկանցով՝ իր որոշումներն առավել ուժեղացնելու համար:

Նման մարդու մասին իսկապես կարելի է ասել, որ նա սիրում է կրթվել» (մ. թ. ա. 551-479 թ.թ)։

The Text of The Analects, Chapter 1, 1.14.

Վարպետն ասաց. «Մարդը գոյատևում է իր ազնվության շնորհիվ: Եթե մեկը գոյատևում է առանց ազնվության, ապա դա ընդամենը պատահականություն է, բախտի բան» (մ. թ. ա. 551-479 թ.թ)։

The Text of The Analects, Chapter 6, 6.19»,- գրել է Աննա Հակոբյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: