«Գլուխդ ուտելու եմ». ինչպես է ՔՊ-ական Մհեր Ախտոյանը uպառնում Փարաքարի ղեկավարին. բացառիկ տեսանյութ

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ ՔՊ-ական Մհեր Ախտոյանը իրեն ձերբակալելու ժամանակ իրավապահների մոտ բղավում ու սպառնում է Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱԱԾ-ն չարաշահումների ինչ-որ գործով բերման էր ենթարկել Մերձավանի ՔՊ-ական համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանին: ArmLur.am-ին փոխանցեցին, որ հենց այդ օրը՝ բերման ենթարկելու պահին, Մհեր Ախտոյանը իրավապահների ներկայությամբ բղավում է. «․․․ Ա՛յ Վալոդիկ, գլուխդ ուտելու եմ»:
Հիշեցնենք՝ Դավիթ Ախտոյանը Մհեր Ախտոյանի եղբայրն է, որը այժմ Փարաքար համայնքի ավագանու անդամ է ՔՊ-ի ցուցակով:

Մոտ մեկ տարի անց այս տեսանյութը կարող է էական նշանակություն ունենալ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի շրջանակում։
Իհարկե, Ախտոյանների եւ Գրիգորյանների միջեւ տարիներ շարունակ առկա լարված հարաբերությունների մասին ArmLur.am-ը բազմիցս գրել է:

Հիշեցնենք, որ Փարաքարում այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցավ սպանություն՝ ուղղորդված խուլիգանությամբ։

Դրանից հետո համայնքում ոստիկանները շուրջօրյա հսկողություն էին իրականացնում, սակայն այս տարվա սեպտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Վալոդյա Գրիգորյանն ու ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանը:

Սպանությունը՝ ըստ քննչական կոմիտեի, բացահայտված է կատարողների մասով, սակայն սպանված Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան ենթադրյալ կազմակերպիչներ և պատվիրատուներ, որոնց մասով իրավապահները դեռ գործուն քայլեր չեն իրականացնում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: