Հերթական ողբերգական դեպքը՝ բեռանատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով

Gagik shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով:

Ժամը 06:30-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և Գյումրի-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար գնացքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է դաշտում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում պետք է լինեին ուղեփակոցներ, սակայն այն բացակայում է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բավարարվել է 1 հատ ցուցանակ տեղադրելով, մինչդեռ այս ողբերգական դեպքի մեջ նաև իրենց մեղքի բաժինն ունեն և՛ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, և՛ հավանաբար, Արարատի մարզպետարանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: