Երեխաները դեռ սթրեսի մեջ են, հնարավոր է՝ առկա են հոգեբուժական խնդիրներ. ինչ վիճակում են այժմ և որտեղ են 3-ամյա Տիգրանի քույրերն ու եղբայրները

Ծափաթաղում սպանված Տիգրանի քույր–եղբայրներն ընտանիքում անտեսված են եղել. մանրամասներ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները շատ տարբեր առողջական խնդիրներ ունեն։ Դրանք ոչ միայն կապված են փոքր եղբոր սպանության, այլև երեխաների կյանքի վատ որակի, մտավոր կարողությունների, հոգեկան առողջության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։

Անտոնյանի խոսքով` երեխաների հոգեբանական կարիքների գնահատում արվել է, և դրա արդյունքում հայտնաբերված խնդիրների մեծ փունջն առնչվում է Տիգրանի սպանությանը, և նրան, որ երեխաները հիմա իրենց ընտանիքում չեն։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են։

«Ոչ թե կիսախնամք կամ վատ խնամք, այլ խորը անխնամություն։ Այսինքն` խոսում ենք ոչ թե վերջին 1-2 ամսվա վատ խնամքի, այլ այդ երեխաների անտեսված լինելու մասին։ Երեխաները կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում չեն սովորել։ Հնարավոր է` երեխաների մոտ առկա են ոչ միայն հոգեբանական, այլև հոգեբուժական խնդիրներ»։

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: