Սկանդալ․ տղամարդը մահացած մոր դին պահել է լվացքասենյակում ու նրա կերպարով հանդես գալով՝ ստացել է թոշակը

Իտալիայի հյուսիսում գտնվող Բորգո Վիրջիլիո համայնքի 56-ամյա մի տղամարդ առերևույթ կեղծել է իր մահացած մոր ինքնությունը՝ նրա անունով կենսաթոշակ ստանալու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է գործ՝ նպաստների յուրացման և դի թաքցնելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, տղամարդը հազարավոր եվրոներ է ստացել մոր մահից հետո՝ դեռ 2022 թվականից։

Մահը չհաշվառելու փոխարեն նա մոր դին պահել է տան լվացքասենյակում։ Գործը բացահայտվել է այս ամսվա սկզբին, երբ տղամարդը փորձել է ինքն իրեն ներկայացնել որպես իր 85-ամյա մայր՝ տեղական համայնքապետարանում նրա անձնագիրն երկարացնելու նպատակով։ Աշխատակիցներից մեկը կասկածել է, երբ նկատել է, որ «կնոջ» համեստ հագուստն ու դիմահարդարումն անհամապատասխան են, իսկ ձայնի մեջ երբեմն լսվում են տղամարդու տոնայնություններ։

Իշխանությունները համեմատել են կնոջ պաշտոնական լուսանկարը տղամարդու ներկայացրած «կերպարի» հետ, ինչից հետո ոստիկանները այցելել են նրա տուն և հայտնաբերել դագաղի փոխարեն թաքցված դին։ Համայնքի քաղաքապետ Ֆրանչեսկո Ապորտին Corriere della Sera-ին ասել է, որ տղամարդը պաշտոնական գրասենյակ էր մտել «ծեր կնոջ» տեսքով՝ շագանակագույն ճարմանդով, շրթներկով, եղունգների լաքով, հին ոճի զարդերով և վաղեմի կանացի ականջօղերով։ Նա փորձում էր խոսել կանացի ձայնով, բայց երբեմն «տղամարդկային երանգներն» ակնհայտ էին։ Աշխատակցին կրկին կասկածել էր նաև այն, որ տղամարդու պարանոցը չափազանց հաստ էր՝ 85-ամյա կնոջ համար, իսկ ձեռքերի մաշկը շատ ավելի երիտասարդի տպավորություն էր թողնում։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը գործազուրկ բուժեղբայր է, և մոր կենսաթոշակի ու երեք անշարժ գույքի հաշվին նրա տարեկան եկամուտը կազմում էր մոտ 53 հազար եվրո։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: