Դուք այսքան ժամանակ չեք իմացել ռեհանի բուժիչ հատկությունների մասին, որոնք հրաշքներ են գործում

Հնդկաստանում ռեհանը համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում: Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այնքան հզոր է, որ այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:

Ռեհանը մեծ տարածում ունի նաև Կովկասում, որտեղ ասում են. «Նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»:

Ռեհանի օգտակար հատկանիշները

Նախևառաջ, ռեհանը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում: Բարձր ջերմությունը ինքնին հիվանդություն չի համարվում, սա նախանշան է, որ օրգանիզմը պայքարում է որևէ ինֆեկցիայի դեմ:

Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ միջոց, և բակտերիասպան, սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ այն արդյունավետ կերպով ազդում է ջերմաստիճանի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:

Մեծ քանակությամբ վիտամի С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կանխարգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթային համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Այս բույսի բաղադրության մեջ մտնող տարրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջանառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստանում է այդքան անհրաժեշտ կալիումը:

Ռեհանի թուրմ

1ճ/գ չորացրած ռեհանի կամ 30 գրամ թարմ ռեհանի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի կես ժամ: Ապա քամեք և օրական 3 անգամ 1/3 բաժակ խմեք այս թուրմից՝ ուտելուց 30 րոպե հետո:

Հակացուցված է հղիներին, բոլոր նրանց, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել, ինսուլտ, ունեն թրոմբոֆլեբիտ կամ ներքին վերջույթների թրոմբոզ, էպիլեպսիա, սրտի իշեմիկ հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն, սրտանոթային հիվանդություններ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: