Ինչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 14-ին

Դեկտեմբերի 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևանում դեկտեմբերի 14-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում դեկտեմբերի 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 15-17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: