Ինչպես տնային պայմաններում պատրաստել համեղ ու հյությալի շարոց (սուջուխ)

1 մետրանոց թելերի վրա շարում են թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա:

Դոշաբից թանձր շփոթ են սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը:

Կախում են, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորածները հավաքվեն մեջը:

Մեկ ժամ հետո նորից են թաթախում շփոթի մեջ և կախած թողնում են, մինչև չորանալը:

Պատրաստելու համար պետք է ընտրել խոշոր, բարակ կեղև ունեցող ընկույզ, լցնել ջուրը և թողնել 5-6 ժամ: Ջրից հանել, ցամաքեցնել, զգուշությամբ ջարդել, այնպես որ չփշրվեն միջուկները, երկու կես անել և շարել մոտ 1 մետր երկարության վուշե թելի վրա:

Շարելուց հետո կախել պարանից, որ չորանա: Այդպես թողել 4- 5 օր: Շփոթը պատրաստելու համար վերցնել խաղողի խտացրած շիրա (խաղողի հյութը եփել այնքան, որ մնա իր ծավալի կեսի չափ, եթե խաղողը քաղցր է ավելի քիչ եփել): Կարելի է նաև դոշաբ օգտագործել, որը պետք Է խառնել ջրին, հավասար քանակությամբ և 30 րոպե եռացնել: Հետո ալյուրը ջրով բացել, անցկացնել թանզիֆի միջով և աստիճանաբար լցնել շիրայի կամ դոշաբի վրա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: