Եթե ձեր տանը երեխաները չեն սիրում կաթնաշոռ ուտել, ապա մենք առաջարկում ենք մի օգտակար բաղադրատոմս, որը կօգնի կերակրել ձեր փոքրիկներին կաթնաշոռով աննկատ։
Բաղադրիչներ՝ 0,5 կգ կաթնաշոռ, 2 ձու, 2 ճաշի գդալ շաքար, 2 ճաշի գդալ թթվասեր, կես թեյի գդալ սոդա, 1 բաժակ ալյուր, արևածաղկի ձեթ՝ տապակելու համար, մի փոքր աղ (մոտ մեկ բուռ), շաքարի փոշի՝ վրան շաղ տալու համար։
Պատրաստման եղանակը՝
Խառնեք կաթնաշոռը, ձուն, թթվասերը, սոդան, ալյուրը և աղը։ Խմորը դրեք սեղանին և վրան ալյուր լցրեք։
Խմորից բարակ ձողիկներ պատրաստեք։ Դրանք անհրաժեշտ է տապակել թավայի վրա մինչև կարմրելը։
Բարի ախորժակ։