Ոսկե կանոններ աշխարհի լավագույն բժիշկներից, որ կօգնեն ապրել երկար ու առողջ. սա պիտի իմանան բոլորը

Կյանքում ամենագլխավորը առողջությունը պահպանելն է: Մարդու կյանքի որակը պայմանավորված է նրա առողջական վիճակով: Յուրաքանչյուր հասուն ու գիտակից մարդ պետք է իմանա այս կանոնները:

Առողջությունը կախված է ոչ միայն բժիշկներից: Բժիշկները կարող են օգնել ազատվել հիվանդությունից, փրկել կյանքը, բայց դա միայն սկիզբն է, մարդը պետք է ինքը պահպանի իր առողջությունը:

Հիվանդությունները բուժում են բժիշկները, բայց առողջությունը պետք է պաշտպանել մարզումներով, առողջ ապրելակերպով: Առողջությունը ոչ թե բուժման արդյունք է, այլ օրգանիզմի պահուստային ուժեր, որոնք կիրառվում են հիվանդություններին դիմակայելու համար:

Նա, ով գեթ մեկ անգամ առնչվել է լուրջ առողջական խնդրի հետ, իսկապես հասկացել է առողջության գինը:

Հիվանդությունների առաջացման առաջին տեղում սեփական ոչ խելամիտ վարքն է, որին հաջորդում են արտաքին գործոնները:

Մարզումները պետք է լինեն չափավոր: Դա նշանակում է, որ օրգանիզմը պետք է մարզել աստիճանաբար, սակայն կանոնավոր և մշտապես: Պետք է հաշվի առնել նաև տարիքը և առողջական վիճակը:

Ինչո՞ւ ենք մենք հաճախ հիվանդանում՝ շատ պարզ պատճառով, որովհետև ունենք թույլ կամք և շատ ենք խմում դեղորայք:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: