Starnews-ը գրում է․
Երգիչ Անդրեն այս օրերին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է մի աղջկա հետ, սակայն վերջինիս դեմքը չի բացահայտվում։
Լուսանկարներից մեկին կից երգիչը գրել է՝ «Love is…», ինչն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունը։ Հետևորդները սկսել են ակտիվորեն քննարկել՝ արդյոք սա պարզապես գեղեցիկ հրապարակում է, թե իրականում Անդրեն նոր սեր է գտել։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Անդրեն ամուսնացել էր երգչուհի Անի Օհանյանի հետ, սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ նրանց բաժանման մասին։ Այս հարաբերությունների ավարտը մինչ օրս շարունակում է մնալ քննարկումների թեմա հանրության շրջանում։

