Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։

Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26.03-31.03.2026թ.)

Ուշադրություն
Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։

Երևան քաղաքում՝
Մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5 աստիճանով, 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: