Եղեգնաձորում տուն է հրդեհվել

Մարտի 27-ին՝ ժամը 01։01-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է 01։54-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (150 քմ), խոհանոցը, միջանցքը՝ գույքով, և առաստաղի փայտե կառուցատարրերը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: