Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ:
