Ինչ եղանակ է սպասվում ապրիլի 6-ին

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում` ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։

Ապրիլի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: