Կարտոֆիլ ֆրի՝ առանց մի կաթիլ յուղի և ձեթի. Իդեալական, ոչ վնասակար տարբերակ՝ ձեր երեխաների համար

Այսօր կարտոֆիլ ֆրին շատ սիրված է գրեթե բոլորի կողմից,և այն կարելի ճաշակել ոչ միայն արագ սննդի կետերում, այլև տանը: Երեխաներին շատ է դուր գալիս խրթխրթան կարտոֆիլը, բայց հաճախ մայրիկները երեխաների համար չեն պատրաստում այս ուտեստը՝ ձեթի և յուղի մեծ քանակության առկայության պատճառով, քանի որ այն շատ վնասակար է: Բայց հնարամիտ մայրիկները միշտ գտնում են ելք:

Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլ ֆրին՝ առանց յուղի կամ ձեթի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարտոֆիլ՝ 5-7 հատ
ձու՝ 2 հատ
աղ՝ ըստ ճաշակի
համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Մաքրած կարտոֆիլը կտրատեք մոտ 1 սմ հաստությամբ ձողիկների:

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը հարեք, ավելացրեք աղն ու համեմունքները:

Կարտոֆիլին ավելացրեք համեմված սպիտակուցը: Ջեռոցի թավային սննդային թուղթ փռեք և վրան դրեք կարտոֆիլը:

Դրեք թավան նախորոք՝ մինչև 200 աստիճան  թաքացրած ջեռոցի մեջ: 5-7 րոպեից թուղթը հարկավոր է հանել կարտոֆիլի տակից: Կարտոֆիլը թողեք ջեռոցում այնքան ժամանակ, մինչև որ այն ոսկեգույն կդառնա: Կարտոֆիլ ֆրին պատրաստ է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում