Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Սոնա Ռուբենյանի շքեղ հարսանիքը:
Համացանցը, իհարկե, բուռն էր ընդունել Սոնայի հարսանեկան զգեստը, որն արժանացել էր շատերի քննադատությանը:
Պակաս չեն քննարկվել նաև հարսանեկան զարդարանքները, որոնք այս կամ այն ձևով առնչվում էին Էմիլի մասնագիտությանը: Էմիլը գեղասահքի մարզիչ է, հետևաբար՝ հարսանեկան թեմատիկան վերաբերում էր դրան:
Այս մասին գրում է Starnews.am-ը։
Պարզվում է՝ Մելանյա Ստեփանյանը Գեղասահքի ֆեդերացիայի նախագան է։
Ըստ կայքի աղբյուրների՝ հարսանեկան զարդարանքի համար փեսայի ընտանիքը վճարել է մոտ 6 միլիոն դրամ: Մոտ 1 միլիոն էլ հարսանեկան տորթի արժեքն է եղել:
Ինչպես նաև կայքի աղբյուրների համաձայն՝ Սոնան և Էմիլը մեղրամիսն անցկացնելու համար մեկնելու են Մալդիվյան կղզիներ: