Այս հրաշագործ խմորով պատրաստեք կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ, պիցցա և այլ թխվածքներ. Այն իսկական հայտնագործություն է

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել:

Այս խմորից կարող եք պատրաստել  կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն:

Բաղադրիչներ՝

Կաթ – 500 մլ, ցորենի ալյուր – 5 բաժակ, շաքարավազ – 2ճ/գ, աղ — 0,5 թ/գ – 0,5 թ/գ, արևածաղկի ձեթ – 2ճ/գ, թթխմոր (չոր) – 11 գր.

Պատրաստումը․ Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները:

Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:

Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: