Ինչպես ազատվել չար աչքից և թուղթ ու գրից. ահա մի քանի ազդող միջոցներ

Վերցրեք ձեր փոքր չափսի լուսանկարը (ինչպիսին պահանջվում է փաստաթղթերում): Նկարի սպիտակ ծայրերը պետք չէ կտրել:
Ապա վերցրեք մաքուր սպիտակ թուղթ, ավելի մեծ չափսով, քան նկարն է, որը պատրաստել եք: Փակցրեք լուսանկարը թղթի մեջտեղում:
Փակցված լուսանկարը պահեք սրտին մոտ 3 օր, այնպես, որ դեմքով դեպի առաջ լինի: 3 օր շարունակ դուք պետք է կրեք այդ թղթի վրա փակցված լուսանկարը:

3-րդ օրը վերցրեք հասարակ բաժակապնակը, նրա մեջ մոմ վառեք (անպայման լուցկիով, ոչ թե կրակայրիչով), վերցրեք սպիտակ թերթը, որի վրա փակցված է լուսանկարը, և խնամքով այրեք լուսանկարի կողքերի թուղթը:

Լուսանկարը տեղադրեք նախապես պատրաստած մուգ ծրարի մեջ և տեղավորեք այնպիսի տեղ, որ, բացի ձեզնից, ոչ ոք չտեսնի, օրինակ՝ պահարանում կամ գրապահարանում՝ գքերի մեջ:
Կտրտած թուղթն անհրաժեշտ է այրել մոմի կրակով շատ զգույշ, որպեսզի չթափվի, հավաքեք և թափեք զուգարանակոնքի մեջ:
Կրակը պետք է մինչև վերջ այրվի:

2-րդ միջոց

Սենյակում, որտեղ գտնվում է ձեր մահճակալը, տեղադրեք կակտուսով ծաղկաման, մեջը՝ հում ձու: Ձվի վրա ֆլոմաստերով գրեք ձեր անունը: Ձուն թողեք ինը օր: Այդ ինը օրերի ընթացքում այն կլանում է չար աչքի էներգիան: Ինը օր հետո անհրաժեշտ է ձուն խնամքով կոտրել, թափել կոյուղու մեջ և ջրով լվանալ՝ ասելով. «Ձուն թափում եմ, ինձնից կեղտը հեռացնում եմ», այնուհետև շնորհակալություն հայտնեք կակտուսին և ջրեք նրան:

Չար աչքից ազատվելու համար
Վերցրեք բաժակով ջուրը, 3 պտղունց աղ ավելացրեք, մոտեցրեք բաժակը ձեր շուրթերի մոտ և զրուցեք ջրի հետ: «Սուրբ Բատյուշկա, Մայր Աստվածուհի, օգնեք ինձ՝ Աստծո ծառային, հեռացրեք չար աչքը: Ամեն»:
Այնուհետև աղի ջուրը լցրեք լվացարանի մեջ:
Զազրախոսություներից և չար աչքից ազատվելու համար
Եթե 2 ժամը մեկ լվացվեք հոսող սառը ջրով՝ կմաքրվեք չար աչքից և զազրախոսությունից: Բավական է այդպես անել 5 անգամ: Լվացվելուց հետո թափ տվեք ձեռքի մատները հոսող ջրի վրա: Լվացվելիս ձեռքերը պահեք դեմքի վրա՝ սեղմելով քթի և աչքերի մասում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում