Ավագ երեխայի որ իրերը չի կարելի փոխանցել կրտսերին․․․ Սա պիտի իմանան բոլոր ծնողները

Բնական երևույթ է, երբ ծնողները կրտսեր բալիկին են փոխանցում մեծ երեխայի մանկասայլակը, հագուստը, խաղալիքները։ Սակայն կան իրեր, որոնց կրկնակի օգտագործումը սխալ է։

Կոշիկներ
Խոսքը գնում է այն կոշիկների մասին, որոնք երեխան շատ է կրել, ու դրանք արդեն ընդունել են նրա ոտքեի ձևը։ Ցանկացած տարիքում չի կարելի կրել որևէ մեկի հին կոշիկը, ու հատկապես երեխաները պիտի ունենան նորը։

Լաքաներով տնային հագուստ
Եթե երեխայի հագուստի վրա չմաքրվող լաքա է մնացել, դրանում ոչ մի վատ բան չկա, նա կարող է շարունակել կրել այն տանը։ Իսկ ահա փոքրիկին նման հագուստը փոխանցելը սխալ է, քանի որ անգամ 3 տարեկան երեխան կարող է կարծել, թե իրեն ավելի քիչ են սիրում, քան իր ավագ քրոջը կամ եղբորը։

Մանկական շշեր, ծծակներ
Այս ամենն ունի պիտանելիության որոշակի ժամկետ։ Ու չնայած նրան, որ և շշերը, և ծծակները պատրաստվում են բարձրորակ հումքից, միևնույնն է, դրանք ժամանակի հետ կորցնում են հատկությունները, սկսում են փշրվել, դրանց վրա միկրոճաքեր են առաջանում։

Կոտրած խաղալիքներ
Առանց ակերի մեքենա, կոտրած թևով տիկնիկ, կորած մասնիկներով փազլ․․․ այս ամենը խիստ ցանկալի չէ փոխանցել փոքր բալիկին։

Ներքնակ
Այն, թե ինչի վրա է քնում երեխան, շատ կարևոր է նրա առողջության համար։ Հին ներքնակը կարող է դեֆորմացվել, քանի որ բազմիցս է օգտագործվել որպես բատուտ, հավանաբար թրջվել է։ Յուրաքանչյուր երեխա պիտի քնի իր անձնական նոր ներքնակի վրա։ Ավելին, այն պետք է փոխել տարեկան առնվազն 1 անգամ։

Սուպեր նորաձև հագուստ
Սա վերաբերվում է զգեստապահարանի այն իրերին, որոնք ընտրում են դպրոցականներն ու դեռահասները։ Մեծ հավանականություն կա, որ երբ կրտսեր երեխան հասնի մինչ այդ տարիքի, նորաձև կհամարվեն լիովին այլ իրեր, ու դա իր կարծիքով հնաոճ կլինի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում