Ճակնդեղի հյութ օգտագործելը նպաստում է բերանի խոռոչում մանրէների քանակի մեծացմանը, որոնք կապված են ավելի առողջ անոթների և ուղեղի աշխատանքի հետ: Այս ամենը նպաստում է ավելի առողջ ծերացմանը, ինչպես պարզել են Էքսետերի համալսարանի մասնագետները:
Գիտնականների խոսքով՝ ճակնդեղը եւ այլ մթերքները, ներառյալ՝ աղցան, սպանախ եւ նեխուր, հարուստ են ոչ օրգանական նիտրատներով: Բերանի խոռոչի շատ մանրէներ դեր ունեն նիտրատը ազոտի օքսիդի վերածելու գործում, ինչը օգնում է կարգավորել արյունատար անոթները եւ նեյրոտրանսմիսիա:
Նոր ուսումնասիրության ընթացքում 70-80 տարեկան 26 առողջ տարեցներ տաս օրվա ընթացքում օրական երկու անգամ հավելումներ են օգտագործել: Մի խումբն օգտագործել է նիտրատներով հարուստ ճակնդեղի հյութ, իսկ մյուսը ՝ պլացեբո առանց նիտրատների: