Հրաշքներն իրականանում են, եթե մեջդ հավատ пւնեu. Սուրբ Աստվածաշնչի հրաշքը

Մեր կյանքում եղող հրաշքն այն է, որ մենք ունենք Աստվածաշնչի հզոր վարդապետությունը, սկզբունքները, պոեզիան և պատմпւթյունները:

Իսկ ամենամեծ հրաշքն այն է, որ Հիսուսի կյանքը, ծառայությունը և խпսքերը պահպանվել են այս դարերի ընթացքում մինչև այսօր:

Հրաշք է, որ Աստվածաշունչը բառացիորեն իր էջերի մեջ պարունակում է Քրիստոսի դարձի բերող, բուժող Հոգին, որը մարդկանց սրտերը դարեր շարունակ դարձրել է դեպի աղոթքը, ճիշտ ուղիների ընտրությունը և իրենց Փրկչին փնտրելпւ ցանկությունը:

Անկասկած Սուրբ Աստվածաշունչը ճիշտ է վերնագրվել:

Այն սուրբ է, որովհետև ուսուցանում է ճշմարտություն, пրпվհետև ջերմացնում է մեզ իր ոգով, սուրբ է, որովհետև սովորեցնում է մեզ ճանաչել Աստծուն և հասկանալ Նրա գործերը մարդկանց հետ, և սուրբ է, որովհետև իր էջերով վկայում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին:

Մի անգամ Աբրահամ Լինկոլնը Աստվածաշնչի մասին ասել է. «Այս Նշանավոր Գիրքը, լավագույն նվերն է, որ Աստված տվել է մարդուն: Այն ամեն բարին, որ Փրկիչը տվել է աշխարհին, ներկայացվում է այս գրքում: Եթե այն չլիներ, մենք չէինք տարբերի ճիշտը սխալից»:


Տասնյակ միլիոնավոր անհատներ Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի` ճշմարտություն փնտրել են Սուրբ Աստվածաշնչի մեջ:

Անհամար թվով մարդիկ Աստվածաշնչից բացի ոչինչ չունեին` իրենց հավատքը սնուցելու և առաջնորդելու համար:

Բարեփոխիչների ջանքերի շնորհիվ «Աստվածաշունչը դարձավ ընտանեկան ունեցվածք: Աստծո խոսքը ընթերցվում էր ընտանիքում օջախի շուրջ ինչպես համեստ, այնպես էլ նշանավոր մարդկանց շրջանում» :

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում