5 պատճառ, թե ինչու եմ բազուկը տոպրակով եփում․ խորհուրդ եմ տալիս բոլորին

Օրեր առաջ ինձ հյուր էր եկել քույրս, ու այդ օրը պիտի բազուկով աղցան պատրաստեի։ Երբ նա տեսավ, որ բանջարեղենը եփում եմ կաթսայի մեջ, նա զարմացած հարցրեց, մի՞թե չգիտեմ լավագույն հնարքի մասին։

Պատմում եմ բազուկը տոպրակով եփելու առավելությունների մասին։

Ահա 5 պատճառ․

Այսպես զգալիորեն կրճատվում է եփելու ժամանակը։ Եթե բազուկը պինդ է, սովորական եղանակով եփելու համար պահանջվում է մի քանի ժամ։ Իսկ տոպրակով այն պատրաստ կլինի 25 րոպեում։

Այս հնարքի շնորհիվ կպահպանվեն բազուկի բոլոր օգտակար հատկությունները, բանջարեղենը չի կորցնի հյութեղությունը։

Կաթսան կմնա մաքուր։ Բազուկը եփելուց հետո կթափեք ջուրը ու կաթսան կպարզաջրեք, չեն մնա սևացած հետքեր։

Խոհանոցում չի տարախվի բազուկի հոտը, քանի որ այն կմնա տոպրակի մեջ։ Այս եղանակը կանխարգելում է հոտի տարածումը։

Բազուկի անգամ ամենավատ տեակը կստացվի համեղ, եթե տոպրակի մեջ 1թ․գ․ շաքարավազ լցնեք:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում