Առաջին հերթին ուզում եմ բոլորին պարզաբանել։ Մենք ամուսנו հետ բաժանվել ենք հուլիսին։ Ես վերջակետ դրեցի մեր հարաբերություններին, անկեղծորեն ասացի մարդուն այն զգացմունքների մասին, որոնք այլևս չկան, և ամուսնալուծության պլանների մասին։ Այո, դուք մեզ մեկ անգամ չէ, որ տեսել եք միասին, բայց մոռացել եք, որ մենք ունենք ընդհանուր երեխաներ, որոնց դաստիարակել ենք երկուսով։
Ամուսնալուծությունը տեղի կունենար 2025 թվականի նոյեմբերին, բայց մենք փորձեցինք փրկել ընտանիքը։ Հետագա ամիսներին մենք հանգում էինք միևնույնին, և մեր հարաբերություններն ուղղակի վատանում էին։ Բաժանումը տեղի չի ունեցել մեկ օրում։ Ամուսնուս ընտանիքը գիտեր մեր իրավիճակի մասին։ Ամուսինս լուրջ չէր ընդունում խոսքերս, չէր թողնում, որ հեռանամ, կային սարսափելի մანიպուլյացիաներ։ Տեղի էին ունենում որոշակի հանգամանքներ, որոնց պատճառով չէի կարողանում նրան թողնել։ Այդ պատճառով ամուսնալուծության գործընթացը ձգձգվեց։
Աստված ամեն ինչ տեսնում է։ Ինձ համար շատ ցավալի է, որ մարդը որոշեց ընտրել հեշտ ճանապարհը՝ առանց մտածելու հարազատների և երեխաների մասին։ Սա սարսափելի ցավ է ինձ և մեր ամբողջ ընտանիքի համար։ Այստեղ մեղավորներ չկան։
Իսկ այն բանի համար, որ փորձում են զրպարտել ինձ, մեղքի զգացում փաթաթել վզիս, ամենաբարձրյալն ամեն ինչ տեսնում է։ Եվ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր խոսքերի ու արարքների համար։
Ես չեմ ուզում այստեղ կեղտ տարածել, իմ բլոգը միշտ լուսավոր է եղել, և այստեղ երբեք չեն եղել ընտանեկան վեճերի դուրսբերում կամ առավել ևս կեղտոտ խոսքեր որևէ մեկի հասցեին։ Այն մարդիկ, ովքեր ինձ չարություն էին ցանկանում, ես նրանց բարիք էի ցանկանում։ Ես դրանով եմ լցված։ Իսկ իմ ուղղությամբ ուղղված ամբողջ բացասականը ես պարզապես չեմ ընդունում և շարունակում եմ ապրել իմ կյանքով։ Ես ունեմ երկու երեխա, և դա ամենակարևորն է, ինչ ունեմ։ Նրանց համար ես փորձում եմ անել այնպես, ինչպես հարկն է, որ նրանք ոչ մի բանի կարիք չունենան։ Երեմն թվում է, թե ուժերս արդեն հատել են, բայց նայում եմ նրանց, և դա ինձ նոր ուժեր է տալիս։ Նրանց ապագան իմ գլխավոր հոգսն է, և դրա համար ես չեմ կանգ առնելու։
Այնպես որ, Աստծուց վախեցեք, մի խառնվեք ձեր վարկածներով և մի դատեք ուրիշի ընտանիքը՝ ԱՆՁԱՎ ՉԻՄԱՆԱԼՈՎ, թե ինչ էր կատարվում ներսում։ Դուք չգիտեք, թե ինչ է ձեզ սպասում վաղը։
Ապրեք ձեր հրաշալի կյանքով և թող այնտեղ տեղ չլինի դատապարտման համար։ Յուրաքանչյուրն ունի իր ուղին, իր դժվարություններն ու իր հաղթանակները։
Շատ ծանր շրջան է մեզ և երեխաների համար։ Ավագ դուստրս շատ է վախեցած այն հալածանքից, որը կազմակերպվել է։ Նա ինձ տեսել է տարբեր վիճակներում, նա արդեն փոքր չէ և ամեն ինչ հասկանում է։ Ամեն օր ասում է, որ վախենում է կորցնել ինձ։
Ուստի ուզում եմ հսկայական շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցել են մեզ. դա շատ թանկ է ինձ համար։ Ինձ ժամանակն է վերադառնալ բլոգ, այստեղ առաջին հերթին իմ աշխատանքն է։ Ինչ էլ որ լինի, ես ունեմ պարտավորություններ մարդկանց առջև, որոնք պետք է կատարեմ:
