Տնական չիփսերի այս բաղադրատոմսն իմանալուց հետո այլևս ստիպված չեք լինի երեխաների համար գնել խանութի վտանգավոր բաղադրության չիփսերը

Բոլորս գիտենք պատրաստի չիպսերի վնասակարության մասին, և գիտենք նաև, որ երեխաները պաշտում են այդ վնասակար չիպսերը։

Կարելի է չիպսեր պատրաստել տանը և երեխաները կմոռանան վաճառակետերում առաջարկվող չիպսերի մասին։


Բաղադրիչներ` Բարակ լավաշ – 200 գ, Թթվասեր – 70 գ, Սխտոր – 2 ատամիկ, Համեմունքներ (պղպեղ, չորացրած սամիթ, մաղադանոս)՝ ըստ ճաշակի, Աղ՝ ըստ ճաշակի, Պինդ պանիր (ցանկալի է պարմեզան) – 40 գ

Պատրաստման եղանակը` Սխտորը մանրացնել կամ ճզմել և ավելացնել թթվասերի մեջ, համեմել աղով՝ ըստ ճաշակի։ Լավաշը բացել և վրան բարակ շերտով հավասարաչափ քսել թթվասերային զանգվածը:


Լավաշը կտրատել մանր կտորների։ Լավաշի կտորները շարել ջեռոցի տապակի վրա և վրան քերած պանիր և համեմունքներ ավելացնել: Լավաշները 4-5 րոպեով պահել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
Անուշ լինի

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում