Օրեր առաջ աղջկաս դաստիարակն այնպիսի մի բան ասաց, որ դրանից հետո ես դադարեցի նրան սկեսուրիս մոտ թողնել․․․

Օրեր առաջ աղջկաս դաստիարակն այնպիսի մի բան ասաց,որ դրանից հետո ես դադարեցի նրան սկեսուրիս մոտ թողնել․․․Վերջերս
շատ ծանր հիվանդացել էի․ մի քանի օր բարձր ջերմություն ունեի, մարմինս ցավում էր, ու չէի կարողանում վեր կենալ անկողնուց։
Ամուսինս չէր կարող չգնալ աշխատանքի, ու դրա համար էլ որոշեցինք խնդրել սկեսուրիս, որ նա մեր երեխային մի քանի օր վերցնի
մանկապարտեզից ու տանի իր տուն։

Մենք միևնույն թաղամասում ենք ապրում, ու նրա համար դժվար չէր մանկապարտեզ հասնելը։ Բացի այդ, նման խնդրանքով սկե-
սուրիս երևէ չէինք դիմել, ու նա լսելով մեզ՝ շատ ուրախացավ։Անցավ 5-6 օր, վերջապես ինքնազգացողությունս որոշ չափով կարգա-
վորվեց։ Երբ դստերս բերեցինք տուն, հենց առաջին պահին նկատեցի, որ նրա պահվածքը փոխվել է ու ոչ դեպի լավը։

Աղջիկս նյարդայն էր դարձել,իսկ ես էլ կապեցի դա նրա հետ,որ մի քանի օր տանը չի եղել։Բայց երբ հաջորդ օրը գնացի մանկապար-
տեզ՝ երեխայիս հետևից, դուրս եկավ դաստիարակը ու ասաց, որ լուրջ բան կա խոսելու։ Պարզվեց, իմ խելոք ու ժպտերես աղջիկը
իր կողքի նստած աղջկան սպառնացել է ճաշը լցնել գլխին,երբ վերջին հրաժարվել է ուտել։Պարզվեց, որ սկեսուրս մի քանի օր շարու-
նակ թոռան վրա բարկացել է, երբ նա ասել է, որ քաղցած չէ, հրաժարվել է սնունդից։

Ես գիտեմ, որ սկեսուրս անկոտրում բնավորություն ունի, բայց մտքովս չէր անցնում, որ իր սկզբունքներին դեմ չի գնա անգամ երե-
խայի հարցում։Սկեսուրս այնպիսի մարդ է, որ սիրում է դաստիրակել, սիրում է, երբ ամեն ինչ իր ասածով է լինում։ Ես հասկանում
եմ նրան, բայց համաձայնեք, որ հանցանք է 4 տարեկան երախայի վրա զայրանալը, այն էլ նրա համար, որ փոքրիկը ուտել չի ուզում։

Բնականաբար խոսեցի սկեսուրիս հետ ու վստահեցրեցի նրան, որ այլևս երբեք աղջկաս իր մոտ չեմ թողնի։ Իսկ աղջիկս էլ խոստա-
ցավ, որ երեխաներից էլ ոչ մեկին չի նեղացնի։