Հայտնի սննդաբան Հեղնար Շալունցը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարկել, որում նրան տատիկը` Ռայան, ներկայացնում է ավանդական տնական խաշի պատրաստման ընթացքը։
«Գիտե՞ք, որ խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը: Այսինքն՝ սեպտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Ռայա տատիկն ասում է, որ խաշը շատ նեղացկոտ ու կամակոր բնավորություն ունի: Եթե այն պատրաստելիս լավ տրամադրություն չունենաս, անպայման զգալ կտա և ճաշակողին կհուշի, որ պատրաստելիս խոհարարը վատ տրամադրություն ուներ»,– տեսանյութին կից գրել է Շալունցը։
Տեսանյութը դիտել՝ հետևյալ հղումով