Ինչպես պահպանել տան ջերմությունը և գումար խնայել. այս գաղտնիքները դուք չեք իմացել

Տներում ջեռուցումը միացնելուց հետո տան անդամների տրամարդությունն իսկույն բարձրանում է: Սակայն որպեսզի ստիպված չլինեք ամսվա վերջում հսկայական գումար վճարել, ցանկալի է կիրառել այս հնարքները:

Ահա թե ինչպես կարող եք պարզ հնարքների շնորհիվ բարձրացնել տան ջերմաստիճանը և խնայել գումարը:

Հետևեք, որ պատուհանների ու դռների շրջանակների վրա չլինեն անցքեր, որոնցով դուրս կգան տաք օդը: Անցքերը կարող եք փակել հերմետիկ կամ սովորական թղթով, ավելորդ չի լինի տաք ծածկոցն ու գորգը՝ տան շեմի մոտ գցված:

Եթե դրսում արև է, մի կողմ տարեք վարագույրը: Անգամ ձմռանը դրա շնորհիվ կարող եք բարձրացնել տան ջերմաստիճանը 2-3 աստիճանով: Իսկ ահա երբ արևը մայր մտնի, փակեք պատուհանները մուգ վարագույրներով:

Լոգանք ընդունելուց հետո բաց թողեք լոգասենյակի դուռը. տաք ու խոնավ օդը կտաքացնի տարածությունը:

Եթե պատրաստել եք ջեռոցի մեջ, անջատելուց հետո բաց թողեք դուռը, դա կօգնի տաքացնել խոհանոցը:

Գորգերը լավ են պաշտպանում ներքևից եկող սառը օդի ներթափանցումից:

Մարտկոցները պիտի ազատ լինեն, ցանկալի է բարձրացնել վարագույրները, որ տաք օդն անարգել ներս գա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում