Դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանն իրենց որդու հետ տոնական ֆոտոշարք են իրականացրել՝ այդկերպ առաջին անգամ ցույց տալով երեխայի դեմքը․
«Առաջին Նոր տարին՝ մեր կյանքի հրաշքի հետ: Թող բոլորի տներում միայն սեր ու համերաշխություն լինի։ Մեր ընտանիքից բոլորիդ դրական լիցքեր ու ջերմություն ենք ուղարկում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- լուսանկարները մակագրել է դերասանուհին: