Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Մինչև 2020-ին «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող «Մեռելոց» հիշատակի օրը ոչ աշխատանքային էր, սակայն այս տարի այն կլինի աշխատանքային։
Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն կառավարությունը նման որոշում չի ընդունել: Այսպիսով, հունվարի 7-ը կլինի աշխատանքային օր։