Համացանցում է հայտնվել ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի վերջին մենամարտի տեսագրությունը, որի ժամանակ նա նոկաուտի է ենթարկվել։
Նշենք, որ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է:
Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։ Բժիշկները պայքարում էին բռնցքամարտիկի կյանքի համար, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։
Մարզիկի քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը, հայտնել է, որ մարզիկին կհուղարկավորվեն Երևանում։
Արեստ Սահակյանը ծնվել է 1995 թվականին՝ Վարդենիս գյուղում։