Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 կգ խոզի միս, աղ, սև պղպեղ, 1 գլուխ սոխ, 6 ատամիկ սխտոր, 3 ճ/գ տոմատի մածուկ, 1 ճ/գ ալյուր, 1 լ ջուր, մաղադանոս
Պատրաստման եղանակը`
Միսը կտրատել, համեմել աղով, սև պղպեղով: Սոխը խորանարդաձև կտրատել, 3 ատամիկ սխտոր կտրատել: Միսը 4 ճ/գ ձեթի մեջ տապակել (15 րոպե), ավելացնել տոմատի մածուկ, խառնել և թողնել ևս 15 րոպե։ Ավելացնել սոխն ու սխտորը, խառնել և թողնել ևս 5 րոպե։
Ավելացնել ալյուր, ջուր, 1 ճ/գ տոմատի մածուկ և թողնել 60 րոպե։ Ավելացնել 3 ատամիկ ճզմած սխտոր, մաղադանոս։
Բարի ախորժակ․․․