Աննա Հակոբյшնի և եղբոր «կայֆերը» ԱՄՆ-ում… հшյրենիքը թող սպшսի

Տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում է գտնվում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նրան է միացել նաեւ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նրանք վայելում են կյանքը եւ անհաղորդ են Հայաստանում կատարվածին:

Ինչպես նախորդ անգամները, նրանց կրկին խորհուրդ են տվել հյուրանոցում չապրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ուստի Փաշինյանի կինն ու աներորդին դարձյալ տեղավորվել են Հակոբ Սիմիդյանի քրոջ տանը, քանի որ հնարավոր չէ ԱՄՆ-ում ՀՀ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացնել՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

ԱՄՆ-ի հայկական համայնքն այլեւս նույն ոգեւորությունը չունի Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի նկատմամբ: Չար լեզուներն ասում են, որ երբ 44 օր #հաղթելու_ենք հեշթեգով մարդկանց «ֆռռացրած» Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ի սրճարաններից մեկում սիգարով սուրճ էր վայելում, որտեղ գտնվում էր իբր իր գրքի առիթով, նրան են մոտեցել հայ երիտասարդներ, թքել սուրճի մեջ ու ակնարկել՝ օր առաջ «մաքրվել» ԱՄՆ-ից:

Ի՞նչ երաշխիք, որ Հակոբյանները չեն բախվի նման միջադեպի:

Աղբյուրը՝ oragir.news

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: