Իմունիտետը բարձրացնող սուպերմթերքները

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը թվարկել է հինգ«սուպերմթերք», որոնք կարող են օգնել բարձրացնել մարդու իմունային համակարգը: Բացի այդ, դրանք թույլ են տալիս օրգանիզմին ավելի հեշտությամբ դիմակայել հիվանդություններըև ավելի արագ վերականգնվել:

Առաջին հերթին դրանք ցիտրուսային մրգեր են, որոնք աջակցում են իմունային համակարգի գործունեությանը և օգնում արդյունավետ պայքարել վարակների դեմ։

Բրոկկոլին իր հերթին պարունակում է մեծ քանակությամբ A, C, E վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, հակաօքսիդանտներ։ Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ ծծմբայինմիացություններ։ Այն օգնում է նվազեցնել մրսածության վտանգը կամ հեշտացնել դրահաղթահարումը։

Մասնագետների կարծիքով՝ կոճապղպեղը ևս մեկ առողջարար «սուպերմթերք» է։ Այն հակաբորբոքային հատկություն ունի, իսկ կոճապղպեղի թեյը կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում