Բռնության ենթարկված զինվոր Վլե Ֆերոյանը ծառայությունն անցկացնում է այլ զորմասում․ տեսեք՝ ինչ է հայտարարում նորակոչիկի տատիկը

Հունվարի 31-ին բանակ զորակոչված ու մեկ օր անց զորամասից փախուստի դիմած ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանին Ռազմական ոստիկանությունն այլեւս նույն զորամաս չի ուղարկել:

Այս մասին գրում է Irakanum.am-ը, ում հետ զրույցում ասել է ժամկետային զինծառայողի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ նորակոչիկի հարազատներն ավելի վաղ ահազանգել էին, որ Կապանի զորամասում Վլե Ֆերոյանը  ճնշումների էր ենթարկվել, մասնավորապես՝ հրամանատարը, բռնություն գործադրելով, ստիպել է թոռանը մաքրության գործ անել, զուգարան մաքրել։

Սկանդալային հայտարարություններն անարձագանք չմնացին։ Դեպքին արձագանքեցին նաև Պաշտպանության նախարարությունից։ Մեկ օր զորամասի տարածքը լքած նորակոչիկը վերադարձավ տուն, որից հետո հարազատները նրան տարան ռազմական ոստիկանություն, այստեղից էլ այլ՝ զորամաս։

Հիմա Վլե Ֆերոյանը ծառայությունն անցկացնում է Մեղրիում տեղակայված զորամասում։

«Թոռս հիմա ծառայում է Մեղրիում, շատ լավ տեղ է ծառայում, շատ լավ վերաբերում են երեխու հետ։ Ես երեխուն տարա սկզբում ռազմական, էնտեղ էլ շատ լավ վերաբերել են երեխուն, մի քիչ մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, էդ բուժումներն են արել։ Հիմա էլ չեմ բողոքում, ինչ եղել, եղել է, թող անցի գնա արդեն»,- ասել է զինծառայողի տատիկը։ Նա հայտարարել է, որ Կապանի զորամասի հիշյալ հրամանատարից այլևս բողոք չունեն։ «Թող պրծնի անցի գնա»,- նշել է Ռոզա Ֆերոյանը՝ հավելելով, որ միաժամանակ պնդում են Կապանի զորամասում Վլեի նկատմամբ բռնություն է կիրառվել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում