Դեռ նոր էր ընտանիք կազմել, բայց հենց լսեց պատերազմի մասին, կամավոր մեկնեց կռվի. Հերոս Արցախի հուզիչ պատմությունը, ով այդպես էլ չտեսավ իր առաջնեկին

Մեր հերոսներին պիտի ամեն օր շնորհակալ լինենք, որ հենց նրանց նվիրվածության ու անձնազոհության շնորհիվ այսօր մենք ապրում ենք:

Արցախ Սպարտակի Հովհաննիսյան․ հերոսը ծնվել է 1994 թվականին Արարատի մարզի Սայաթ-նովա գյուղում: Զինվորական ժամկետային ծառայությունն անցկացրել է Վայքի զորամասում: Վերադարձավ ծառայությունից ու թվում էր, արդեն պիտի դասավորի կյանքը, բայց սկսվում է չարաբաստիկ 44-օրյան:

Արցախը դեռ նոր էր ամուսնացել, երբ արյան կանչով կամավարոագրվում է և մեկնում առաջնագիծ, որ տղերքի կողքի լինի: Արցախը միանում է Ջրականի թեժ մարտերին, իսկ կարճ ժամանակ անց որդու հետևից առաջնագիծ է մեկնում նաև Արցախի հայրը:

Արցախն իր առաջնակին էր սպասում, բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր պլանավորել: Հերոսը թեժ մարտեր է վարում մինչև հոկտեմբերի 23-ը ու հավերժ միանում անմահների գնդին:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում