Տարածեք. զգույշ եղեք…Ուշադրություն. տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ որոշ անձիք տուն վարձակալելու պատրվակով կորզում են բանկային ու անձնական տվյալներ։

«Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։ Պետք չէ անցնել այդ հղմամբ ու տվյալներ լրացնել՝ ո՛չ բանկային, ո՛չ անձնական»,-ասված է հայտարարության մեջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում