Դավոն մեր հերոսն ա, ու մեզ համար մեկ չի, թե ինչ կլինի նրա ընտանիքի ճակատագիրը…Շարունակում ենք մասնակցել, տարածել ու ձեր մտերիմներին պատմել մեր դրամահավաքի մասին…

ալեն սիմոնյանի համար սկզբում 90 միլիոն տվեցին, նոր ծառայողական BMW առան։ Հիմա էլ 54 միլիոն են տալիս, որ այդ 90 միլիոնանոց մեքենան ուղեկցող 3 հատ ամենագնաց առնեն։
Այսինքն առնվազն 144 միլիոն դրամ են հատկացնում մեկի տեղաշարժին, ով էս պետության համար ՈՉԻՆՉ չի արել։ Բառացիորեն ոչինչ։ Բայց հասցրել ա իր լուման ներդնի, որ այս պետության անվտանգությունը խարխլվի, ազգը բարոյալքվի, ինքնիշխանությունը վաճառվի։
Իսկ երկրի սահմանները հերոսաբար պաշտպանած ու այդ պաշտպանության ժամանակ զոհված հերոս տղու ընտանիքի համար արդեն 2 տարի է 35-40 միլիոն չեն կարողանում գտնել, որ բնակարան հատկացնեն։ Չկա, փող չունեն…
Էս ա իրականությունը։ Բայց էս իրականության հետ համակերպվող չկա։ Դավոն իրանց հերոսը չի, Դավոն իրանց թրքահպատակ պլանները խառնողներից մեկն էր, դրա համար էլ իրանց համար մեկ ա, թե ինչ կլինի նրա ընտանիքի ճակատագիրը։ Դավոն մեր հերոսն ա, ու մեզ համար մեկ չի, թե ինչ կլինի նրա ընտանիքի ճակատագիրը։
Շարունակում ենք մասնակցել, տարածել ու ձեր մտերիմներին պատմել մեր դրամահավաքի մասին։ ալենակերպներն անցնելու են գնան, բայց մեր բարի գործերի մասին դեռ երկար ժամանակ խոսվելու է։ 😉
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում