«Մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,-հայտնել է Տաթևիկ Աբրահամյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: