Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թանկացումներ են՝ լռում ենք, դրոշ են պոկում, աղավաղում՝ լռում ենք, կգան մեզ կկոտորեն՝ կլռենք, բա ինչի՞ գնացին էսքան լույսեր առանց մի րոպե մտածելու, որ մենք՝ նվաստներս, ապրենք ու ապրենք էսքան անթասիբ, էսքան խղճուկ, ու ինչ-որ թափթփուկ թուրքեր ԱԺ ամբիոնից ինչ ուզեն անեն, ինչ ուզեն ասեն։
Էս ինչքան անթասիբ ազգ դառանք, ազգ էլ չէ՝ ցեղիկ»