Շտապ…Պուտինը քիչ առաջ հրահանգեց հաատուկ գործողությունների անցնել

Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան սկսեցին վերածվել հակառուսական հենակետի, այնտեղ սկսեցին աճեցնել ազգայնականության և նեոնացիզմի բողբոջները, որոնք վաղուց կային: Նեոնացիզմի հատուկ աճեցվեց, և Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, նրանք միայն ընտրում էին հարձակվելու ժամանակը», — ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելով Ռուսաստանի Դաշնությունը օգնում է Դոնբասի ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ «միջոցներ է ձեռնարկում հենց Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար»։

«Ակնհայտ է, որ մենք այլ ելք չունեինք, այդպես է, և կասկած չկա, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն: Նպատակները միանգամայն հասկանալի են, վեհ են»,- ընդգծել է Պուտինը։

«Հիմնական նպատակը Դոնբասի մարդկանց օգնելն է, Դոնբասի ժողովուրդը ստիպեց դա անել, քանի որ Կիևի իշխանությունները, Արևմուտքի կողմից դրդված, հրաժարվեցին կատարել մինսկյան համաձայնագրերը, որոնք ուղղված էին խնդիրների խաղաղ լուծմանը»,- հավելել է նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: