«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս մեթոդը թույլ կտա նվազեցնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի արյան շրջանառության սուր խախտումների առաջացումը»

Արյան ճնշման հեռավար մոնիթորինգը կարող է զգալիորեն նվազեցնել սրտի ինֆարկտների եւ ինսուլտների վտանգը: Նման կարծիք է հայտնել սրտաբան Սերգեյ Բոյցովը (Ռուսաստան)։

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, մասնագետը կարծում է, որ արյան ճնշման հեռահար մոնիթորինգը նաեւ արդյունավետ միջոց է հաշմանդամության եւ մահացության նվազեցման համար:

Մասնագետի խոսքով, վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի մի քանի շրջաններում փորձնական ձեւաչափով իրականացվում է արյան ճնշման հեռահար մոնիթորինգ։ Այդ ընթացքում մոտ 20 000 պացիենտ նման մոնիթորինգ է անցել։

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս մեթոդը թույլ կտա նվազեցնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի արյան շրջանառության սուր խախտումների առաջացումը»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով, ճնշմանը հեռահար հետեւելու շնորհիվ կրճատվում է շտապօգնության կանչերի թիվը։ Ինչպես նշել է Բոյցովը, զարկերակային ճնշման բարձրացումը անհապաղ եւ շտապ բժշկական օգնություն կանչելու հիմնական պատճառներից մեկն է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: