Ուշադրություն…Ի՞նչ հիվանդությունների մասին կարող են վկայել անոթային աստղիկները

Մաշկի վրա անոթային աստղիկները (տելանգիեկտազիաները) կարող են վկայել առնվազն տասը տարբեր հիվանդությունների մասին, ըստ արյունաբան եւ առաջին կարգի թերապեւտ Օլեգ Կուզնեցովի (Ռուսաստան):

«Доктор Питер»-ի հետ զրույցում նա նշել է, որ եթե աստղիկների երանգը վառ կարմիր կամ մանուշակագույն է, ապա դա զարկերակների եւ մազանոթների անոթային աստղիկներն են, իսկ եթե բալագույն-կապույտ են, ապա դրանք վենուլներ են։

Մասնագետի խոսքով՝ դրանք կարող են վկայել երակների վարիկոզի եւ առնվազն 9 այլ հիվանդության մասին, որոնք են՝

ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ, սիֆիլիս;

ուռուցքաբանական պաթոլոգիաներ;

կուպերոզ;

լյարդի ծանր վնասվածք (ցիռոզ, ֆիբրոզ);

շարակցական հյուսվածքի հիվանդություններ,

աուտոիմուն բնույթի պաթոլոգիաներ,

ռոզացեա,

շաքարային դիաբետ,

ռադիոակտիվ ազդեցություն՝ ճառագայթային հիվանդության տեսքով հետեւանքներով։

Այնուամենայնիվ, պետք է տեղյակ լինել, որ անոթային աստղիկները կարող են հայտնվել նաեւ առողջ մարդկանց մոտ։ Մասնավորապես, դրանք կարող են ուղեկցել քաշի ավելացմանը, հղիությանը, դաշտանադադարին, ինչպես նաեւ ձեւավորվել վատ սովորությունների, կրկնվող ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ վիտամին C-ի երկարատեւ անբավարարության պատճառով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: