Այսօր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ազգային ժողովում էր՝ հիմնավորելու «խաղաղությամբ» թշնամուն տարածքներ հանձնելու կարևորությունը։ Իսկ ՔՊ–ական պատգամավորները վաղ առավոտից հրահանգավորված և «խաղաղության օարակարգի» մասին թեզերով զինված ելույթներ էին ունենում։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են ՔՊ–ական ուսապարկի կարգավիճակ ունեցող պատգամավորները Ազգային ժողովում մոտենում Նիկոլ Փաշինյանին, կարճ զրույց ունենում նրա հետ ու հետ վերադառնում։ Հաշվի առնելով, որ այդ անձինք Փաշինյանի «խաղաղության օրակարգի» առաջխաղացման ծանր հրետանին են, կարելի է հետևություն անել, որ Փաշինյանն անձամբ է նրանց հրահանգավորում և ուղղորդում իրենց ելույթներում։
Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից․