«Բեգլարյան ԲԿ»-ում աղջիկ է ծնվել։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ նշելով, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը:
«Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։
Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։
Վիրահատությունը կատարել են Արմեն Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։
Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։
Շնորհավորում ենք։
Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,- նշված է հաղորդագրությունում